Շրջայց ճամբարում
1
Աշխարհագրություն
«Բրիտանական համագործակցություն» ճամբարը գտնվում է Ծաղկաձոր առողջարանի մոտ։ Մենք հանգրվանում ենք մեր հարգված գործընկերների մոտ՝ հարուստ պատմություն ունեցող  «Գրողների ստեղծագործական տուն» հարմարավետ և հյուրընկալ հյուրանոցում , որը ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա է գտնվում: Այն Ծաղկաձորի ճոպանուղուց 1,5 կմ հեռավորության վրա է։ Հեռավորությունը Երևանից մոտ 70 կմ է։ Իդեալական կլիմայական պայմանները և գեղատեսիլ բնապատկերը ստեղծում են անհավանական պատկեր երեխաների հանգստի համար։
2
Բնակատեղի
Պետք է վերջապես կոտրել այն կարծրատիպը, որ երեխաների համար բնակատեղին կարևոր չէ։ Համենայն դեպս, մենք դա արմատախիլ ենք արել մեր գիտակցությունից։ Համոզված ենք, որ 22-րդ դարում երեխայի համար ոչ միայն և ոչ այնքան  ճամբարային մթնոլորտն է կարևոր, այլ նաև այն, թե ինչ սենյակում է նա ապրում։ Ի տարբերություն Հայաստանի մյուս ճամբարների մեծ մասի, «Բրիտանական Համագործակցությունում» երեխաները ապրում են 2-3 հոգու համար նախատեսված լավ և հարմարավետ սենյակներում։ Սենյակի հարմարությունները, մաքուր օդը և լեռնային տեսարանով պատշգամբները նպաստում են որակյալ և առողջ հանգստի:
3
Սնունդ
Ճամբարը տրամադրում է օրական չորս սնունդ՝ ֆուրշետի ձևաչափով՝ նախաճաշ, ճաշ, երկրորդ նախաճաշ և ընթրիք՝ ճաշատեսակների ընտրությամբ: Փորձառու խոհարարները աշխատում են հավասարակշռված ճաշացանկից: Երեխաների սննդակարգը ներառում է շատ բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ:
4
Ենթակառուցվածքը
Ճամբարի տարածքը 4 հա է։ Այն ներառում է անտառային տարածք, մանկական խաղահրապարակ, գնդակով խաղերի համար նախատեսված խաղահրապարակ (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ), ինչպես նաև փակ լողավազան, անգլերեն լեզվի դասընթացներ համար նախատեսվաց տարածք, հաճելի մթնոլորտային դահլիճ երեկոյան շոուների համար և դիսկո ակումբ։
5
Անվտանգություն և բժշկություն
«Բրիտանական Համագործակցությունում» հանգստացողները հնարավորինս մոտ են բացարձակ անվտանգության պայմաններին, քանի որ ճամբարի տարածքը պարսպապատված է և հսկվում է շուրջօրյա։ Ինչ վերաբերում է բժշկությանը, այստեղ էլ ամեն ինչ լավ է։ Մեզ մոտ է փորձառու մանկաբույժը 24/7, բժշկական կաբինետը հագեցած է բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով։ Բացի այդ, յուրաքանչյուր երեխա, ով գնում է մեր ճամբար, ապահովագրված է վնասվածքի դեպքում։
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.